Մազերի խնամք
Ինչպես պայքարել մազերի վաղաժամ սպիտակեցման դեմ. 168.am
Մազերի վաղաժամ սպիտակությունը բավական տարածված էսթետիկ խնդիր է, որն անհանգստացնում է հատկապես կանանց։ Սպիտակ մազերի վաղաժամ առաջացումն օրգանիզմի ծերացման նորմալ գործընթաց է, բայց այնպիսի գործոններ, ինչպիսիք են սթրեսն ու գենետիկան, կարող են արագացնել մազերի սպիտակեցումը։ Գոյություն ունեն մի քանի բնական միջոցներ, որոնց օգնությամբ կարող եք պայքարել մազերի վաղաժամ սպիտակեցման դեմ։
1. Սոխ։ Սոխով դիմակը մազերի վաղաժամ սպիտակության, դրանց հետ կապված մի շարք խնդիրների դեմ պայքարի լավագույն այլընտրանքային միջոցներից է։ Այն օգնում է ազատվել թեփից, մաքրում է մահացած բջիջները՝ այդ կերպ լավացնելով թթվածնի հոսքը մազարմատներին։ Միևնույն ժամանակ՝ սոխն օգնում է մազերի առողջ աճին և պայքարում մազաթափության դեմ։
Ինչպես օգտագործել.
- Քամեք սոխի հյութը, քսեք մազարմատներին ու մազերին։
- Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք և թողեք 30 րոպե։
- Մազերը լվացեք սովորական շամպունով։ Կրկնեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
2. Քարիի տերևներ։ Սա մազերը սնուցող բնական միջոց է, որի պարբերական օգտագործումը կօգնի խուսափել մազերի վաղաժամ սպիտակեցումից։ Այս տերևները նվազագույնի են հասցնում ազատ ռադիկալների ազդեցությունը, կարգավորում գլխի մաշկի թթվահիմնային հավասարակշռությունը։
Ինչպես օգտագործել
- Մի քանի տերևի վրա ջուր լցրեք, եռացրեք մոտավորապես 10 րոպե։
- Քամեք, հյութն օգտագործեք լոգանք ընդունելուց հետո։
- Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
3. Սև թեյ։ Բնական պիգմենտները, որոնք սև թեյին մուգ գույն են հաղորդում, օգտակար են նաև սպիտակ մազերը ներկելու համար։ Այս ըմպելիքը բազմաթիվ հակաօքսիդանտներ, վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, որոնք, ներծծվելով մազերի արմատների մեջ, նպաստում են դրանց աճին և գեղեցիկ փայլ հաղորդում։
Ինչպես օգտագործել.
- 2 կամ 3 բաժակ սև թեյ պատրաստեք, ավելացրեք 1 թեյի գդալ ծովի աղ։
- Երբ թեյը սառչի, լցրեք մազերին։
- Թողեք 30 րոպե, լվացեք։ Կրկնեք յուրաքանչյուր երկու օրը մեկ անգամ։
4. Սուրճ։ Սուրճը բնական միջոցներից է, որն օգտագործվում է սև կամ մուգ շագանակագույն մազերը ներկելու համար։ Բնական պիգմենտներն ու հակաօքսիդանտները սնուցում են մաշկը։ Սուրճը նաև հրաշալի միջոց է մաշկի մեռած հատվածներից և կեղտերից ազատվելու համար։
Ինչպես օգտագործել.
- 2 կամ 3 բաժակ սուրճ պատրաստեք։ Երբ սառչի, քսեք գլխի մաշկին։
- Թողեք 30 րոպե, մազերը լվացեք շամպունով կամ կոնդիցիոներով։
- Կրկնեք շաբաթվա ընթացքում 2-3 անգամ։
5. Ավոկադո։ Չնայած ավոկադոն չի պարունակում պիգմենտ, որը կարող է գույն հաղորդել սպիտակած մազերին, դրա պարբերական օգտագործումը բնական և արդյունավետ միջոց է մազերի վաղաժամ սպիտակեցումը կանխելու համար։ Ավոկադոն մեծ քանակով օգտակար ճարպաթթուներ է պարունակում, վիտամին Е և հանքանյութեր, որոնք պայքարում են քիմիական միջոցների և ազատ ռադիկալների բացասական ազդեցության դեմ։
Ինչպես օգտագործել.
- Տրորեք ավոկադոն, ստացված զանգվածը քսեք մազերին ու գլխամաշկին։
- Լոգանքի համար նախատեսված գլխարկ դրեք, թողեք 30 րոպե։
- Մազերը լվացեք սովորական շամպունով։ Շաբաթվա ընթացքում կրկնեք 3 անգամ։
6. Եղեսպակ։ Եղեսպակը սպիտակ մազերի դեմ պայքարի ամենահայտնի միջոցներից է։ Հակաօքսիդանտներն ու կարևոր սնուցող նյութերը կօգնեն կանգնեցնել մազերի սպիտակեցումը, վերահսկել դրանց չորացումն ու մազաթափությունը։
Ինչպես օգտագործել.
- Եղեսպակի տերևների վրա 2-3 բաժակ ջուր լցրեք, եռացրեք, թողեք սառչի։
- Քսեք մազերին՝ առանց լվանալու։
- Օգտագործեք շաբաթվա ընթացքում 3 անգամ։
13.10.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ